Ինչպես հաղորդել են թերթի իշխանական աղբյուրները, առաջիկայում իշխանությունները մտադիր են նորից կիսել պետեկամուտների կոմիտեն եւ առանձնացնել հարկայինն ու մաքսայինը: Ավելին, արդեն նույնիսկ հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում:
Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ հարկայինը տրվելու է Գագիկ Խաչատրյանին, ով մինչեւ ՊԵԿ կազմավորումը եղել է մաքսայինի պետ, իսկ ահա մաքսայինը, հնարավոր է,ղեկավարի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն:




























