ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի՝ բաց շուկայում գործարքների հարցերով հանձնաժողովը 2015-ի դեկտեմբերից հետո առաջին անգամ բարձրացնում է բազային դրույքը, այն սահմանվելու է 0․5-ից 0․75 տոկոսի մակարդակի վրա։ Դա ԴՊՀ բազային դրույքի երկրորդ բարձրացումն է վերջին տասը տարիներին, փոխանցում է BBC–ն։
Բազային դրույքի մասին որոշում կայացնելիս՝ գերատեսչությունը վերլուծել է իրավիճակը աշխատանքի շուկայում ու գնաճի դինամիկան։ ԴՊՀ հայտարարության մեջ ասվում է, ո ր գործազրկության մակարդակը նվազում է, իսկ աշխատատեղերի քանակը՝ աճում։ Փորձագետները նաեւ նշել են ամերիկյան տնային տնտեսությունների ծախսերի աճ։
ԱՄՆ-ում գնաճը դեռ մնում է ԴՊՀ պաշտոնական նշանակետից 2 տոկոսով ցածր մակարդակի վրա։
ԱՄՆ-ում դրամական քաղաքականությունը դեռ շատ մեղմ է մնում, բացատրում են ԴՊՀ-ում։ Հայտարարության մեջ ակնարկ կա, որ գնաճի արագացման ու աշխատանքի շուկայում իրավիճակի բարելավման դեպքում դրույքները հետագայում կբարձրանան։
2008-2009 ֆինանսական տարվանից հետո ԴՊՀ-ն իրականացնում է շատ մեղմ դրամական քաղաքականություն։ Արձագանքելով ճգնաժամին ու ռեցեսիային՝ ԱՄՆ կենտրոնական բանկը նվազեցրել էր դրույքները մինչեւ զրո ու ԱՄՆ տնտեսության դրամական խթանման մի քանի ծրագիր իրականացրել։
Վերջին տարիներին, տնտեսության վերականգնմանը զուգահեռ, ամերիկյան կենտրոնական բանկը սկսում է աստիճանաբար խստացնել դրամական քաղաքականությունը։ Դա ուղեկցվում է շուկաների, հումքի գների անկումներով ու զարգացող երկրների արժույթների փոքր թուլացումով։





























