Աբովյանում բացվել է ամենամյա «Աշխատանքի տոնավաճառը», որ կազմակերպել է զբաղվածության պետական ծառայությունը:
«Տոնավաճառն» իր շուրջն է հավաքել աշխատանք փնտրողներին եւ գործատուներին: «Աշխատանքի տոնավաճառը» մեծ նշանակություն ունի Կոտայքի մարզի տնտեսական զարգացման համար, քանի որ այն ավելի է մեծացնում մարզում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
«Աշխատանքի տոնավաճառն» անց է կացվում 2007 թվականից:




























