Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտարությունն այն մասին, որ պանրի գինը բարձրացել է կաթի գնի 20 տոկոսով բարձրանալու հետեւանքով, մեկ անգամ եւս վկայում է նրա անդամների գյուղատնտեսական անգրագիտության մասին։ Նման հայտարարությամբ Ազգային ժողովում հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Նա բացատրել է, որ կաթը պանրի վերածելու գործընթացը տեւում է 4 ամիս, իսկ 4 ամիս առաջ մեկ լիտր կաթն արժեր 80 դրամ։ «Հետեւաբար կաթի գնի ներկայիս բարձրացումը չէր կարող եւ չպետք է ազդեր այն պանրի գների բարձրացման վրա, որը պատրաստվել է լիտրը 80 դրամ արժողությամբ կաթից»,- դիպուկ նկատեց Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ աբսուրդային որոշումը նպատակ ունի հովանավորել որոշ հայրենական պանիր արտադրողների։




























