Անցած տարիների համեմատ՝ այս տարի Հայաստանում նախատոնական առևտուրը կարծես ավելի քաղաքակիրթ է իրականացվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության  նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Եթե առաջ, նրա խոսքով, մսամթերքի, հրուշակեղենի գները բարձրանում էին, ապա այս տարի կարծես նման միտում չկա։ «Սա մեզ համար մեծ ձեռքբերում է։ Միակ խնդիրը կարող է լինել հատիկավորների ու էկզոտիկ մրգերի շուկայում, քանի որ այդ ապրանքների գները մեր երկրում ավանդաբար, չգիտես ինչու, բարձրանում են»,- նշել է Կարեն Չիլինգարյանը։ Դա, շարունակեց նա, պայմանավորված է նրանով, որ տարվա ընթացքում այդ ապրանքները մեծ պահանջարկ չեն վայելում՝ սպառողները քիչ են գնում դրանք։ «Իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտներ, օգտվելով առիթից, սկսում են բարձրացնել գները նախատոնական օրերին»,- շեշտեց Կարեն Չիլինգարյանը։