Հորդանանի էլ-Քարաք քաղաքի միջնադարյան ամրոցում մի քանի զբոսաշրջիկներ գերեվարվել են մի խումբ զինված անձանց կողմից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա, այնուհետեւ թաքնվել տեղի խաչակիրների միջնադարյան ամրոցում: Փոխհրաձգության զոհ է դարձել 5 մարդ, այդ թվում՝ կանադացի մի զբոսաշրջիկ, եւս 10 մարդ վիրավորվել է:

Ոստիկանությունը շրջապատել է ամրոցը, որտեղ հարձակվողների հետ միասին զբոսաշրջիկներ կան, հրաձգությունը շարունակվում է:

Աղբյուրի խոսքով՝ իշխանությունները չեն բացառում, որ հարձակվողները ծայրահեղ իսլամականներ են: