Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն ՄաքՔեյնը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները վկայում են, որ ԱՄՆ-ն կորցրել է համաշխարհային առաջատարի դիրքերը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
«Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված համաշխարհային կարգի հնարավոր վերացման նշան է, որն ամենախաղաղ ժամանակաշրջաններից էր համաշխարհային պատմության ընթացքում»,- ասել է նա:
Սենատորը պարզաբանել է, որ նկատի ունի սիրիական Հալեպում տիրող իրավիճակը, ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ հաքերների հարձակումը, ինչպես նաեւ Հարավ-Չինական ծովի միջազգային ջրերում ամերիկյան անկառավարելի ստորջրյա սարքի գրավումը:





























