«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ 2016 թվականին աշխարհում ավելի քան 70 լրագրող է սպանվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 

«2016 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելիս 74 լրագրող է սպանվել կամ զոհվել, իսկ անցյալ տարի՝ 101 լրագրող»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ սպանվածների թվում են 57 պրոֆեսիոնալ լրագրողներ, 9 բլոգերներ, լրատվամիջոցների հետ համագործակցող 8 անձ:

Ընդհանուր առմամբ, զեկույցում հինգ երկիր է նշվում, որտեղ կանխամտածված սպանել կամ մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել են ամենամեծ թվով լրագրողները. Սիրիա՝ 19 սպանված, Աֆղանստան՝ 10, Մեքսիկա՝ 8, Իրաք՝ 7, Եմեն՝ 5:

Զեկույցի համաձայն՝ 2006 թվականից ի վեր աշխարհում 780 լրագրող է սպանվել: