Էնն Հեթեուեյնը գլխավորել է հոլիվուդյան` ֆինանսապես ամենաշահութաբեր դերասանուհիների ցուցակը: Forbes-ը, որը նախօրեին հրապարակել է կինոարտադրության համար կոմերցիոն տեսանկյունից ամենագրավիչ դերասանուհիների վարկանիշային ցուցակը, պնդում է, որ Էնն Հեթեուեյնի` հոնորարի տեսքով ստացած ամեն մի դոլարը նրա մասնակցությամբ ֆիլմերի դիտումներից ֆիլարտադրողներին բերում է 64 դոլարին հավասար եկամուտ:
Ըստ Forbes-ի, Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանուհիների տասնյակն այսպիսին է.
1. Էնն Հեթեուեյն` 64:1
2. Քեյթ Բլանշետ- 27:1
3. Ջենինիֆեր Էնիստոն- 21:1
4. Մերիլ Սթրիպ- 21:1
5. Սառա Ջեսիկա Պարկեր- 17:1
6. Անջելինա Ջոլի- 14:1
7. Քեյթ Հաթսոն- 13:1
8. Քեմերոն Դիազ- 13:1
9. Ռիզ Ուիզերսպուն- 12:1
10. Նիկոլ Քիդման- 11:1





























