Հայկական ամանորյա ավանդական խոհանոցը զգալիորեն ավելի առողջ է, քան այժմյան ճաշատեսակները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքների վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերադառնալ հայկական իրական խոհանոցին: Պիպոյանը խորհուրդ տվեց տոնական օրերին տարբեր ճաշատեսակներն իրար չխառնել, չօգտագործել յուղոտ կերակուրներ, ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, քանի որ օրգանիզմը սթրեսի է ենթարկվում:
«Պարտադիր չէ սեղանի շուրջ նստել եւ անընդհատ ուտել: Կարելի է յուղոտ կերակուրը փոխարինել բանջարեղենային աղցաններով: Կարելի է նաեւ խմել հայկական կարմիր կամ սպիտակ գինի»,- հավելեց Դավիթ Պիպոյանը:




























