Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում 100 բոլիվար արժողությամբ թղթադրամը շրջանառությունից հանելը «արժութային հեղաշրջում է» անվանել, հայտնում է AVN–ը։

«Մենք արժութային, քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հեղաշրջում ենք կազմակերպել, հիմա մենք այն զսպում ենք։ Միայն այն փաստը, որ մենք այն չեզոքացրել ենք մեր ժողովրդի հաղթանակն է»,– մեջբերում է գործակալությունը Մադուրոյի բառերը։

Գործակալության տվյալներով՝ Մադուրոն  նշել է, որ կառավարությունը կարողացել է 100 բոլիվար արժողությամբ 4.994 մլն թղթադրամ հանել, ինչը կազմում է այդ նոմինալով դրամական միջոցների 80 տոկոսը։