Սիրիա ներխուժած թուրքական զինված ուժերը հերթական կորուստներն է արձանագրել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, թե Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է 1 եւ վիրավորվել 9 թուրք զինվորական։

Նշենք, որ Թուրքիան ԻՊ–ի դեմ պայքարի անվան տակ ներխուժել է Սիրիայի տարածք, սակայն հիմնականում հարվածում է Սիրիայում կազմավորված քրդական զորամիավորումներին։