ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ամանորյա տոների նախաշեմին շնորհավորել է նախագահ Վլադիմիր Պուտինին, մաղթել ամուր առողջություն եւ հրավիրել թեյ խմելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Կցանկանայի մեր անունից, կառավարության անունից Ձեզ՝ որպես երկրի նախագահի, մաղթել հաջողություններ եւ իհարկե առողջություն եկող տարի»,– ասել է Մեդվեդեւը պետության ղեկավարի մասնակցությամբ կառավարության նիստի ժամանակ։
«Եվ հրավիրում եմ մի բաժակ թեյի»,– հավելել է ՌԴ վարչապետը։





























