Իսպանիայի Մուրսիայի եւ Վալենսիայի ինքնավար համայնքներում հորդառատ անձրեւները հեղեղների պատճառ են դարձել, ջրածածկ են Բալեարյան կղզիների առափնյա հատվածները հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Հեղեղումից զոհվել է 1 մարդ։ Մուրսիայի Լոս Ալկասերաս քաղաքում 40-ամյա տղամարդուն հոսանքը քշել–տարել էր լողավազանը, որտեղից նա չէր կարողացել դուրս գալ։ Տրանսպորտի երթեւեկությունը քաղաքի կենտրոնում լիովին փակ է։

Մուրսիայում փրկարար ծառայությունները անցած 2 օրում ընդհանուր առմամբ 2 հազար տարբեր արտակարգ իրավիճակի ահազանգ է ստացել։