ԵՄ–ն մինչեւ 2017-ի հուլիսի 31–ը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ասված է ԵՄ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
ԵՄ ներկայացուցիչները նշում են, որ պատժամիջոցները երկարաձգելու որոշումը կայացվել է Մինսկի համաձայնագրերը չկատարելու կապակցությամբ։
«Գնահատելով Մինսկի համաձայնագրերի կատարումը՝ ԵՄ ղեկավարները դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նիստում ճանապարհ են բացել 6 ամսով պատժամիջոցները երկարաձգելու համար՝ մինչեւ 2017-ի հուլիսի 31-ը։ Խորհուրդը ֆորմալ առումով ընդունել է այդ որոշումը դեկտեմբերի 19-ին»,– ասված է հայտարարության մեջ։


























