ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Եմենի հութիներին՝ Սաուդյան Արաբիայի վրա հաճախակի դարձած հարձակումների համար։

«Հութիներն իրենց շատ վատ են պահում։ Չափազանց վատ։ Ոչ մի լավ բան չկա դրանում»,— լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Նա նաև հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի հետ քննարկել է հութիների վերջին հարվածները։

Վերջին օրերին Էր Ռիյադի միջազգային օդանավակայանը պարբերաբար ենթարկվել է հարձակումների։ Շաբաթ օրը հասցված հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ, իսկ ավելի քան 300-ը ստացել են վիրավորում։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կիրակի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 11-ը՝ վիրավորվել։ Հարվածը հասցվել է երկու ուղևորային տերմինալների ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։