Երևանում փոխվել է հանրային սննդի կազմակերպման տեղական տուրքի դրույքաչափը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում։
Նախկինում ամառային և ձմեռային հաշվետու ժամանակահատվածները բաժանված էին հավասարապես՝ 6-ական ամսով, իսկ տուրքի դրույքաչափը յուրաքանչյուր շրջանի համար սահմանված էր 30 000 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։
Որոշման ընդունումից հետո ամառային շրջանը կսահմանվի 8 ամիս, իսկ ձմեռայինը՝ 4 ամիս։
Միևնույն ժամանակ, ամառային շրջանի համար տեղական տուրքի դրույքաչափը սահմանվել է 40 000 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար, իսկ ձմեռայինի համար՝ 20 000 դրամ։




























