Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը մեղավոր է ճանաչվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անփութություն ցուցաբերելու համար։ Դեկտեմբերի 19-ին նման որոշում է ընդունել Ֆրանսիայի Հանրապետության դատարանը։ ԱՄՀ ղեկավարին պատիժ չեն նշանակել, հայտնում է DW–ն։

Քննության վարկածի համաձայն՝ Քրիստին Լագարդը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար լինելու տարիներին ազդել է պետական բյուջեից գործարար Բեռնար Թափիին փոխհատուցում վճարելու որոշման վրա այն բանից հետո, երբ վերջինս Adidas–ում իր մասնաբաժինը վաճառել էր Crédit Lyonnais բանկին։ Վճարման գումարը տոկոսների հետ կազմել էր 403 մլն եվրո։