Հոկտեմբերի 29-ին «Գազպրոմ էքսպորտն» ու լեհական PGNiG-ը ռուսական գազի մատարակարումներին առնչվող մի շարք համաձայնագրեր են ստորագրել:
Ինչպես հայտնի է դարձել, «Գազպրոմը» չի իջեցրել Լեհաստանին մատակարարվող հավելյալ գազի գինը: «Զեղչեր չեն լինի»,- «ՌԻԱ նովոստիի» մատուցմամբ, հայտարարել է «Գազպրոմ Էքսպորտի» ներկայացուցիչը:
«Գազպրոմ էքսպորտի» եւ PGNiG-ի միջեւ կնաքված համաձայնագրում գազի նախկին սակագինը պահպանվել է: Լեհական կառավարության կողմից հաստատված պայմանագրով նախատեսված է ավելացնել Լեհաստան մատակարարվող գազի ծավալները:
Լեհաստանը տարեկան սպառում է 14 մլրդ խմ գազ, ընդ որում` դրա 2/3-ը նա ներմուծում է հենց Ռուսաստանից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, Լեհաստանը 2022 թվականից Լեհաստանին մատակարարվելիք գազի ծավալների մեծացման շուրջ ռուս-լեհական պայմանագիրն իր «ազգային շահերին հակասող» էր համարել: Հոկտեմբերի 14-ին Լեհաստանի վարչապետ Վալդեմար Պավլյուկը հայտարարել էր, որ պայմանագիրը 15 տարով չի երկարացվի:





























