Բեռլինի կենտրոնում, որտեղ բեռնատարը մարդկանց ամբոխի մեջ էր մխրճվել, արտակարգ միջադեպի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին Twitter-ում հաղորդել է Բեռլինի ոստիկանությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ 48 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի եւ 50 վիրավորի մասի:
«Բրայտշայդպլատցում այսօր 12 մարդ է զրկվել կյանքից, 48-ը հիվանդանոցներում է, ոմանք՝ ծանր վնասվածքներով»,- հաղորդել է Բեռլինի ոստիկանությունը:
Զոհերի թվում է Լեհաստանի քաղաքացին, որը բեռնատարի մեջ է եղել:




























