Բեռլինի կենտրոնում Բրայտշայդպլացի սուրբծննդյան տոնավաճառում ամբոխի մեջ բեռնատարը կանխամտածված է մխրճվել: Այս մասին Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հաղորդել է իր Twitter-ում: Ըստ РБК-ի՝ միջադեպի հետեւանքով 12 մարդ է զոհվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կատարվածը «հարձակում» է որակել, իսկ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը խոստովանել էր, որ շատ բան է խոսում ահաբեկչության վարկածի օգտին: Ոստիկանությունը, սակայն, առայժմ միջադեպն ահաբեկչություն չի որակել:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ եւ շուրջ 80 մետր առաջ շարժվել: Բեռնատարը լեհական համարանիշերով է եղել, վարորդը փախուստի է դիմել, բայց որոշ ժամանակ անց ձերբակալվել է: Բեռնատարի խցիկում մեկ ուղեւոր է եղել, որը տեղում մահացել է:



























