Գերմանիայի ոստիկանությունը փորձաքննության է վերցրել բեռնատարը, որով անհայտ անձը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ մխրճվել էր ամբոխի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Երկուշաբթի անհայտ անձը Բեռլինի կենտրոնում բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել է առնվազն 12 մարդ, 48–ը ծանր վիրավոր են։ծ

Բեռնատարը «Բրայթշթայդպլացից» վերցնում են հետագա փորձաքննության համար։ Հարգանքից ելնելով՝ մենք խնդրել ենք լուսանկարներ չանել»,– ասված է Twitter–ում Բեռլինի ոստիկանության էջում։