Հայաստանի արտգործնախարարությունը իր ցավակցություններն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ կապված Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության հետ:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մեր մտքերը Բեռլինի զոհերի հետ են»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ եւ շուրջ 80 մետր առաջ շարժվել: Բեռնատարը լեհական համարանիշերով է եղել, վարորդը փախուստի է դիմել, բայց որոշ ժամանակ անց ձերբակալվել է: Բեռնատարի խցիկում մեկ ուղեւոր է եղել, որը տեղում մահացել է:
Տեղի ունեցածի հետեւանքով մահացել է 9 մարդ, ավելի քան 50 մարդ վիրավորվել է:



























