Գերմանիայում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց վրա հարձակումից հետո խուզարկել են Բեռլինի փակ օդանավակայանի տարածքի պահեստը, գրում է Welt–ը։
Երկուշաբթի երեկոյան անհայտ անձը Բեռլինի կենտրոնում տոնավաճառի ժամանակ մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել է առնվազն 12 մարդ, 48-ը ծանր վիրավոր են։
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը խուզարկել է 2008–ից պարապուրդի մատնված Բեռլին–Տեպելհոֆ օդանավակայանի պահեստը, որտեղ հիմա փախստականների ճամբար է տեղակայված։ Հաղորդվում է, որ ձերբակալված վարորդը հենց այդտեղ էր գրանցված։
Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ բեռնատարը մարդկանց մեջ դիտավորյալ էր մխրճվել։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կատարվածն ահաբեկչություն էր։



























