Բեռլինի ոստիկանությունը տոնավաճառի ժամանակ ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին կարողացել է ձերբակալել ականատեսներից մեկի օգնության շնորհիվ, հայտնում է ZDF–ը։
«Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականատեսներից մեկը 2 կմ հետեւել է կասկածյալին եւ տեղյակ պահել ոստիկանությանը նրա գտնվելու վայրի մասին»,– եթերում հայտնել է ZDF–ի լրագրողը։
Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, վիրավորվել՝ 48-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն հետո Բեռլինի ոստիկանությունը հայտնել էր, որ այս պահին նրան հարցաքննում են։
































