Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձեւավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ խորացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հունաստանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: