Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն է տարածել Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ հարձակման կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ ահաբեկչական ակտից զոհվել է 12 մարդ, գրոհն իրականացրել է Գերմանիայում ապաստան խնդրած անձը, հայտնում է DW–ն։
Մերկելը ցավակցել է հարձակման զոհերի հարազատներին եւ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, բժիշկներին, փրկարարներին եւ հրշեջներին։ Մերկելը վստահեցրել է, որ կատարվածը կհետաքննվի, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն եւ կկրեն պատիժն օրենքի ամբողջ խստությամբ։
«Մենք չենք ուզում հրաժարվել սուրբծննդյան տոնավաճառներից, չենք ուզում ապրել վախի մեջ։ Մենք ուզում ենք ապրել ազատ եւ բաց»,– ասել է Գերմանիայի կանցլերը։



























