Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ կապված Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա հարձակման հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերմանական կառավարության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Գերմանիայի կանցլերին երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Միաժամանակ, Օբաման հավաստել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հանցագործության պատճառների հետաքննության գործում: