Դեկտեմբերի 20-ին կընթանա Գերմանիայի անվտանգության խորհրդի նիստը Բեռլինի տոնավաճառի վրա հարձակման հետաքննության հարցով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Կանցլերին։

Նա նախօրեին տեղի ունեցածից հետո ուղերձ էր հղել։ «Կկայանա անվտանգության խորհրդի նիստ, որպեսզի խորհրդակցություն անցկացնենք հետաքննության եւ հնարավոր հետեւանքների հարցերի շուրջ»,– ասել է Մերկելը՝ հավելելով, որ օրվա երկրորդ կեսին կայցելի Բրայթշայդպլաց, որտեղ տեղի ունեցած հարձակումից զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 48–ը։