Գերմանիայի Հեսեն դաշնային հողում՝ Վիսբադեն քաղաքում, հրաձգությունից զոհվել է 1 մարդ, երկուսը տուժել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Բիբրիխի շրջանում։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։ Կրակողը դիմել է փախուստի, նրան որոնելու համար լրացուցիչ ստորաբաժանումներ եւ ուղղաթիռ են ներգրավել։



























