Ֆրանսիայի արեւմուտքում՝ Վինդեյի դեպարտամենտում, 50 մեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է France Bleu–ն։
Ավտովթարի պատճառը ճանապարհներին մշուշն է եղել։
Այս պահին մայրուղին երկկողմանի փակ է, դեպքի վայր են թողնում միայն արտակարգ ծառայությունների մեքենաները։
AFP–ն հայտնում է, որ կան շատ վիրավորներ։




























