N զորամասի պարենային ծառայության պետ Ազնաուր Մկրտչյանը մեղադրվում է զորամասից յուրացմամբ հափշտակություն կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության` Մկրտչյանն այս տարվա հունվարի 9-ին առավոտյան յուրացնելով հափշտակել է 50 շիշ ձեթ` պատճառելով պետությանը 18 հազար 500 դրամի վնաս:

Ազնաուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: