ԱՄՆ նորընտիր նախարար Դոնալդ Թրամփի բառերն այն մասին, թե անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել միջազգային մակարդակով, համահունչ են նրան, ինչ արդեն մի քանի տարի ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Դա համահունչ է նրան, ինչ արդեն մի քանի տարի ասում է նախագահ Պուտինը։ Արդեն 16 կամ 17 տարի է՝ Պուտինն ասում է, որ անհրաժեշտ է միջազգայնորեն համագործակցել մեր հարյուրամյակի ամենավտանգավոր մարտահրավերի համար»,– ասել է Պեսկովը։


























