Բեռլինում ահաբեկչության զոհերից միայն մի քանիսի ինքնությունն է հայտնի։ Այս մասին ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Իշխանությունների տվյալներով՝ շատ բան մատնանշում է, որ դա ահաբեկչություն է եղել։

«Դա դաժան ահաբեկչություն էր, որը վերապրեցին Բեռլինի բնակիչները։ Միայն շատ քչերի ինքնությունն է հայտնի»,– ասել է նախարարը։

Նրա ելույթը ուղիղ եթերով հեռարձակել են գերմանական հեռուստաընկերությունները։