Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ահաբեկչությունից հետո ձերբակալված անձը հարձակման հեղինակը չէ, հանցագործը զինված է եւ ազատության մեջ, հայտնում է Welt–ը։
«Մենք ձերբակալել ենք սխալ տղամարդու։ Իսկական հանցագործն ազատության մեջ է եւ զինված, նա կարող է նորից վնաս պատճառել»,– գրում է թերթը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։
Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները տեղյակ են այդ մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին բեռնատար մեքենան մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ հավաքած մարդկանց բազմության մեջ, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 48–ը։



























