Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 1-2-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ նոր վարկային ծրագրեր սկսելու հնարավորությունը:



























