«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության համար։ Իր հայտարարության մեջ ԻՊ-ն ահաբեկչությունն իրականացնողին «իր զինվորն» է անվանում, որի թիրախն են եղել «խաչակիրների կոալիցիայի քաղաքացիները», հայտնում է AP–ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամարդկանց բազմության մեջ։ Դրա հետեւանքով զոհվել էր 12, վիրավորվել 50 մարդ։ Ոստիկանությունը կալանավորել է պակիստանցի փախստականի՝ ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրան ազատ էին արձակել։





























