Ավելի քան 107 հազար իրաքցի ստիպված են եղել լքել իրենց տները հոկտեմբերի 17-ին սկսված Մոսուլը ԻՊ գրոհայիններից ազատագրելու գործողության հետեւանքով։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍԱՍ–ը։
«Հոկտեմբերի 17-ից Մոսուլում շարունակվող գործողության հետեւանքով հիմա հարկադիր տեղահանման է ենթարկվել 107 304 մարդ»,– հայտնում է ՄՄԿ–ն։ Դեկտեմբերի 19-ից հարկադիր տեղահանվածների թիվը մեկ ամսում գրեթե 3 հազարով մեծացել է՝ հասնելով մոտ 40 հազարի։
ՄԱԿ՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի տվյալներով՝ Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր 4498 իրաքցի հատել է Սիրիայի սահմանը։ 2014-ի հունվարից 3.1 մլն մարդ տեղահանության է ենթարկվել։





























