Նախատոնական օրեին Հայաստանի գյուղատնտեսական շուկաները շուրջօրյա են աշխատելու։ Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 21-ին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Նման շուկաներ կազմակերպվում են ամառվանից սկսած՝ Կասյան փողոցում (Կոմիտասի պողոտայի սկզբնամասում) ՝ հունիսից, իսկ Մաշտոցի պողոտայում՝ (Սարյան փողոցից ոչ հեռու)՝ հուլիսի վերջից։ Այս տարի այնտեղ անվճար վաճառասեղաններ են ստացել ընդամենն 13․7 հազար գյուղացիներ։
Իսկ դեկտեմբերի 24-ից 30 ժամանակահատվածում այդ շուկաները աշխատելու են ոչ թե միայն հանգստյան օրերին, այլ ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ից։
Շուկաներում տեղեր են տրամադրում այն գյուղացիներին, որոնք իրենց սեփական բերքն են վաճառում (նրանք գյուղի աշխատակազմի տրամադրած տեղեկանքներ են ներկայացնում)։
Նախաամանորյա օրերին շուկաներում վաճառելու հնարավորություն կստանան նաեւ Ճամբարակ քաղաքի մոտակա գյուղերի գյուղացիները։ Նրանք այնտեղ վաճառելու են «ռոկֆոր» պանիր, որը կանխիկի փոխարեն ստացել են «Աշտարակ կաթ» ընկերությունից, որը նրանց գումար էր պարտք կաթի դիմաց։
«Մենք պայմանավորվել ենք Ճամբարակի քաղաքապետի հետ, ու այդ գյուղացիները տեղեր կստանան շուկաներում»,- հայտնել է Մակարյանը։





























