Նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի համար հիմնադրամ կստեղծվի: Այս մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում: Կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Խաչատուրյանը:
Կենտրոնը կառավարությանը կաջակցի զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու հարցում, նման փաստաթղթերի շուրջ եզրակացություն կտա, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված գործընկերության ծրագրեր կմշակի:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կներառվեն վարչապետը, ֆինանսների ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարները, կառավարությունից եւս երկու անդամ: Եվս 6 անդամներ կներկայացնեն մասնավոր հատվածը:





























