ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական զենքի կիրառման փորձը նոր հնարավորություններ է բացում ռազմատեխնիկական համագործակցության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Սիրիայում ռուսական զենքի կիրառումը նոր հնարավորություններ է բացում ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար։ Պետք է դրանք առավելագույնս լավ օգտագործել, մենք գիտենք, թե ինչ հետաքրքրություն են ցուցաբերում գործընկերները ռուսական զենքի նկատմամբ»,– ասել է նա։




























