Ուկրաինան պնդելու է, որպեսզի վերանայվեն Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը եւ նա կհասնի դրան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Նա նշել է, որ գազային պայմանագրերի վերանայումը, այլ թեմաների հետ մեկտեղ, քննարկվել է վերջերս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Ուկրաինա կատարած այցելության ժամանակ :
«Այո, մենք շատ լրջորեն քննարկել ենք առաջին հերթին պայմանագիրը եւ այն փոխելու հնարավորությունները: Հերթական անգամ ՎլադիրմիրՊուտինը մեզ ասաց, որ իր կարծիքով պայմանագիրը շատ լավն է: Մենք համաձայնեցինք միայն մի մասով, որ այն շատ լավն է միայն Ռուսաստանի համար»,-ասել է Ազարովը:
Նշենք, որ ռուսական գազի գինը Ուկրաինայի համար 2011 թվականի առաջին եռամսյակում կկազմի 230-235 դոլար հազար խմ-ի համար:





























