Մոսկվայի Սավելովսկի դատարանը խնդրում է քննել Gelandewagen–ով սկանդալային «մրցարշավների» մասնակից Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկելու հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն։

«Վարչական իրավախախտումների մասին գործի նյութերում եղել է բժշկական տեղեկանք, ըստ որի Բաղդասարյանն ունի ախտորոշում, որը խանգարում է փոխադրամիջոց վարելուն։ Այդ հանգամանքի կապակցությամբ դատավորը որոշել է դատախազությանն առաջարկել քննել Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկելու հարցը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը ։

Նրա խոսքով, դատարանը քննել է Բաղդասարյանի կողմից տուգանքների չվճարման մասին եւս չորս նյութ  ու վճռել Բաղդասարյանին տուգանել 6 հազար ռուբլով։

Ընդամենը դատական 12 նիստ է եղել,  քննվել է Բաղդասարյանի իրավախախտումների վերաբերյալ 72 գործ, որոնցով նա ընդհանուր տուգանվել է 183 հազար ռուբլով, նաեւ 24 օր անցկացրել վարչական կալանքի տակ ու պետք է դեռ 595 ժամ հարկադիր աշխատանքներ կատարի որպես հավաքարար։

Բաղդասարյանին ձերբակալել էին Մոսկվայի Լենինի պողոտայում, մեքենան սխալ կանայելու համար, բայց նրա փաստաթղթերը ստուգելիս հայտնաբերվել է, որ նա աբազմաթիվ չվճարված տուգանքներ ունի երթեւեկության կանոնների խախտման համար։