2016-ին Վրաստանի խոշոր առեւտրային գործընկերներն են եղել Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան ու Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի պետական համալսարանին առընթեր Տնտեսագիտության միջազգային դպրոցի փորձագետ Մայա Գրիգոլիան «Տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու Հայաստան-Վրաստան հեռանկարները» թեմայով քննարկան ժամանակ։
Նրա խոսքով, բոլոր 5 երկրներում էլ ներքին տնտեսական տատանումներ կան։ «Մենք իրականացնում ենք մշտադիտարկում մանավանդ Հայաստանում։ Վրաստանի ու Հայաստանի միջեւ առեւտուրը հատուկ կարեւորություն է ներկայացնում, քանի որ երկրները ընտրել են տարբեր ուղղություններ։ Վրաստանն ընտրել է եվրագոտին, իսկ Հայաստանը՝ ԵՏՄ-ն»,- նշեց Մայա Գրիգոլիան։
Ըստ փորձագետի, Վրաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալները ավելանում են, սակայն դա վրացական արտահանման ամբողջ ներուժը չէ։




























