ՌԴ ու Թուրքիայի ավիացիոն իշխանությունները պայմանավորվել են երկու երկրների միջեւ նոր ավիաչվերթների մասին, որոնք կկապեն Ստամբուլը «Ժուկովսկի» ու «Գրոզնի» օդանավակայանների, իսկ Մոկսվան՝ Անթալիա նահանգի «Գազիփաշ» օդանավակայանի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի քաղավիացիայի (SHGM) գլխավոր տնօրինությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ SHGM–ի ղեկավար Բահրի Քեսիջիի ու Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության քաղավիացիայի ոլորտում պետական քաղաքականության բաժնի փոխտնօրեն Սերգեյ Սեսկուտովի նախագահությամբ դեկտեմբերի 20-21-ը Մոսկվայում անցած նիստի ժամանակ քննարկվել է քաղավիացիայի ոլորտում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը երկկողմանի հարաբերությունների ճգնաժամից հետո, որը բացասաբար է ազդել ավիացիոն ու զբոսաշրջային ոլորտների վրա։

Հայտնում են, որ «Գազիփաշի» օդանավակայանը ընտրվել է որպես նոր նշանակության կետ Ռուսաստանից ավիաչվերթների համար, իսկ Սոչիի օդանավակայանը՝ որպես նոր նշանակության կետ Թուրքիայի ավիափոխադրողների համար։