Սիրիայի բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել է, որ Հալեպ քաղաքում ազատագրումից հետո վերականգնվել է անվտանգությունն ու կայունությունը, հայտնում է ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Հալեպի ազատագրումը կարեւոր ռազմավարական շրջադարձ էր ահաբեկչության դեմ պայքարում եւ կործանիչ հարված է հասցնում ահաբեկչական նախագծին եւ նրա կողմնակիցներին։

Այդ հաղթանակը խթան կհանդիսանա ահաբեկչության ոչնչացման եւ Սիրիայի ամեն մի բուռ հողի վրա անվտանգության ու կայունության վերականգնման հայրենասիրական առաջադրանքների կատարման համար։

Սիրիայի բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը կոչ է արել բոլորին, ովքեր զենք են վերցնել, հանձնվել, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է մինչեւ երկրի բոլոր տարածքների ազատագրումը։