ԱՄՆ-ում 2010-ին հետախուզական գործառույթների իրականացման նպատակով ծախսվել է 80 մլրդ դոլար, ներառյալ ռազմական հեռախուզությունը: Շուրջ 53,1 մլրդ դոլար ծախսվել է հետախուզական ծառայությունների կարիքները հոգալու համար եւ 27 մլրդ դոլար ծախսվել է Պենտագոնի հետախուզական ծառայությունների համար:

Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին:

ԱՄՆ-ի հետախուզական կառույցները հրապարակել են այս թվերը` համաձայն գործող օրենսդրության, սակայն ոչ մի մանրամասն չի ներկայացվել, թե կոնկրետ ինչի համար են ծախսվել այդ գումարները: