Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ կատարել Ուկրաինայում` համատեղ ուղղաթիռների արտադրության մեջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

«Ես առաջարկություն արեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իսկ Ալիեւը պատասխանեց, որ դա լավ գաղափար է եւ նա պատրաստ է գումար ներդնել»,-ասել է Ուկրաինայի վաչապետը:

Նրա խոսքով, կողմերը հանձնարարել են առաջին փոխվարչապետներին շարունակել կոնկրետ որոշումների հանգելու աշխատանքերը:

Ուկրաինայի Արդյունաբերության նախարարությունը մշակում է ծրագիր, որով նախատեսում է ստեղծել 300 մլն դոլար արժողությամբ ուղղաթիռների արտադրություն: 3 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 100 ուղղաթիռ:  Ծրագրի իրականացումը թույլ  կտա ստեղծել նաեւ 10 հազար աշխատատեղ:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: