ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արմատական իսլամիստներից Հալեպի ազատագրումը ամբողջական կարգավորման կարեւորագույն մաս է անվանել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հալեպն արմատական տարրերից ազատագրելը Սիրիայում եւ ես հույս ունեմ, որ ամբողջ տարածաշրջանում ամբողջական կարգավորման կարեւորագույն տարրն է»,– ասել է նա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

Նա խնդրել է Սիրիայում ռուս զինվորականներին լավագույն մաղթանքները փոխանցել եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։

«Եվ այս գործողությունն, անխոս, եւ հատկապես դրա ամփոփիչ մասը, որը վերաբերում է հումանիտար գործողություններին, ավարտվել են մեր զինծառայողների անմիջական, եթե չասենք վճռորոշ մասնակցությամբ»,– ասել է Պուտինը։