Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Իրանը խոստացել է օգնել իր երկրին` խաղաղ միջուկային ծրագրի զարգացման հարցում:

Բոլիվիայի տարածքում որեւէ կոնկրետ ատոմակայան կառուցելու պլանների մասին Մորալեսը չի հայտնել, սակայն ասել է, որ կցանկանար ատոմակայան կառուցել եւ ստեղծված էներգիայի մի մասն արտահանել, գրում է RBC-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ նախօրեին Իրանը համաձայնել էր վերականգնել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ բանակցությունները` իր միջուկային ծրագրի շուրջ:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 10-ից հետո: Թեհրանը կոչ է արել համաձայնության գալ տեղի եւ ժամկետի վերաբերյալ: